Ռուսաստանում փակվում են գիշերային ակումբները, կինոթատրոնները և զվարճանքի մյուս հաստատությունները
ՌԴ կառավարությունը տարածաշրջաններին հանձնարարել է կորոնավիրուսի բռնկման պատճառով ժամանակավորապես փակել գիշերային ակումբները, կինոթատրոնները և զվարճանքի մյուս հաստատությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նաև արգելվել է բարերում, սրճարաններում և ռեստորաններում նարգիլե ծխելը։
Նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է 190 000 երկրներում։ ԱՀԿ տվյալներով՝ վարակվել է մոտ 330 000 մարդ, 14 500 մարդ մահացել է։
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 495 դեպք, 22 մարդ առողջացել է։ Մոտ 93 000 պացիենտ բժիշկների հսկողությոն տակ է։
Բոլոր շրջաններում գործում է բարձր պատրաստականության ռեժիմ, ավիահաղորդակցությունը այլ երկրների հետ դադարեցված է (բացի Մոսկվայից մայրաքաղաքներ և ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու չարտերային չվերթները)։