Պուտինը կորոնավիրուսից պաշտպանվելու դեղին համազգեստով հայտնվել է տեսանյութում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոսկովյան Կոմունարկայում այցելել է կորոնավիրուսից վարակվածների հիվանդանոց։ Կլինիկայից տեսանյութ է հրապարակել LIFE SHOT «Տելեգրամ-ալիքը»։
Կադրերում երեւում է, թե ինչպես է դեղին կոստյումով երկրի ղեկավարը պաշտպանական դիմակ դնում պացիենտներին այցելելուց առաջ, հայտնում է Lenta-ն։
Ճանապարհին Պուտինը զրուցում է բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի հետ եւ հարցնում կլինիկայի մասին նրա տպավորություններից։ «Տիեզե՛րք։ Աշխարհի մասին չեմ կարող ասել, սակայն ես սովորել եւ փորձի փոխանակում եմ անցել Եվրոպայում, սա, իհարկե, շատ ավելի բարձր է»,- ասել է բժիշկը։