Սերգեյ Լազարևը կարանտինի պատճառով գործազուրկ է դարձել
Ռուս երգիչ Սերգեյ Լազարեւը Instagram-ում հրապարակում է արել, որով հայտնել է, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով «ժամանակավորապես գործազուրկ» է դարձել։
«Ժամանակավորապես գործազուրկ… Սահմանափակումները, որոնք կապված են կարանտինի հետ, դադարեցրել են արտիստիկ կյանքը… Անորոշ ժամանակով չեղարկվել են ճամփորդությունները, համերգները, նկարահանումները, ներկայացումները, շրջագայությունները… Ոչ ոք չի հասկանում՝ «ինչ ժամանակի համար» արդեն կարելի է ինչ-որ բան ծրագրել, չէ որ մեր՝ արտիստների կյանքը ծրագրված է մեկ տարի առաջվա համար… Իսկ հիմա բոլոր ծրագրերը չքացան։ Ժպտում ենք ու ձեռքով անում։ Առողջությունը վեր է ամեն ինչից։ Բայց ցանկանում եմ, որ այս ֆիլմ բլոկբաստերն արդեն ավարտվի»,- գրել է Լազարեւը։
Իր ու հետեւորդների տրամադրությունը բարձրացնելու համար նա նաեւ իր լուսանկարն է հրապարակել, որը խմբագրվել է ծրագրում։ Լուսանկարը, որում նա սովորականից մի քանի անգամ գեր է, Լազարեւը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Կարանտինից հետո»։