Պետրոսյանի նախկին կինն ու Օլգա Բուզովան նոր շոու կվարեն
Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում հայտնել է, որ հեռուստաալիքներից մեկով նոր շոու կվարի Եվգենի Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ։
«Դուք հաստատապես ինձանից նման համագործակցություն չէիք սպասում։ Ես եւ հայրենական հումwրի լեգենդը, նա, ում կատակներով իմ շատ հասակակիցներ մեծացել են։ Հիասքանչ ու շքեղ Ելենա Ստեպանենկո եւ Օլգա Բուզովա։ Երկու կրակ նոր շոում»,- հրապարակումը մակագրել է աստղը։
Երկրպագուները հիացմունքով են ընդունել նորությունը։ Շատերը նշել են, որ «Ծուռ հայելի» («Кривое зеркало») ծրագրի աստղը ծաղկուն տեսք ունի եւ հարյուրավոր հաճոյախոսություններ են գրել Բուզովայի հրապարակման մեկնաբանություններում։
«Ինչպիսի գեղեցկուհիներ», «Ես նույնիսկ չճանաչեցի Ստեպանենկոյին։ Հրաշալի տեսք ունի», «Չափազանց հետաքրքիր կլինի»,- գրել են հետեւորդները։