Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հեռու է կանգնել բժշկից այն բանից հետո, երբ վերջինս հայտնել է իր թուլության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հեռու է կանգնել ԱՄՆ վարչակազմի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով կոորդինատոր Դեբորա Բիրքսից այն բանից հետո, երբ վերջինս հայտնել է իր թուլության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Շաբաթ օրը ես ջերմություն ունի»,- ասել է բժիշկը:
«Օհ՜»,- ասել է Թրամփը եւ հեռու կանգնել նրանից:
«Հնարավոր է, որ աղեստամոքսային հիվանդություն է: Ես շաբաթ օրը երեկոյան թեստ եմ հանձնել, այն բացասական է եղել»,- շարունակել է Բիրքսը:
Դրանից հետո Թրամփը ժպիտով մոտեցել է եւ խորը շունչ քաշել: «Շնորհակալություն, որ ասացիք»,- հավելել է նա: