Այսօր Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է
Այսօր հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է: Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նրա հայրը՝ Դոնաթ Մեչիկը ռեժիսոր էր, մայրը՝ Նորա Դովլաթովան դրամատիկական թատրոնի դերասանուհի:
1945թ. նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում:
Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են էմիգրանտների «Մայրցամաք» և «Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում:
1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից:
1978թ. նա բնակություն հաստետց ԱՄՆ-ում:
Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում: