Եվգենի Պետրոսյանը և իր երիտասարդ սիրելին դիմել են փոխնակ մոր ծառայությունների և ծնողներ են դարձել, սակայն արտիստը չի ցանկանում այդ լուրերը որևէ կերպ մեկնաբանել
Կատակերգու Եվգենի Պետրոսյանը մեկնաբանել է երեխայի ծնունդի մասին տեղեկությունը։ Նա այդ մասին խոսել է Teleprogramma.pro պարտալի հետ զրույցում։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Դուբայում Պետրոսյանը հենց այնպես չի հանգստացել։ Մտերիմները լրագրողներին պատմել են, որ այնտեղ նա երեխա է ունեցել։ Սիրահարները դիմել են փոխնակ մոր ծառայություններին, ինչպես ժամանակին վարվել են Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, ինչպես նաեւ Էմանուել Վիտորգանն ու նրա կինը՝ Իրինան։
«Գիտեք՝ ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել ձեզ։ Ես չեմ ցանկանում, որ դուք քննարկեք դա, որովհետեւ դա բացարձակապես ձեր գործը չէ»,- ասել է հումորիստը։
Ի դեպ, նա դուստր ունի՝ Վիկտորինան, որը լույս աշխարհ է եկել առաջին կնոջ հետ հարաբերությունների ընթացքում։ Նա արդեն 51 տարեկան է։ Իսկ Տատյանան երեխաներ չուներ։