Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ որոշակի առողջական բարդություններ են առաջացրել և այս պահին հիվանդանոցում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մասնագիտական միջոցառումները: Այս մասին գրում է NEWS.am-ը:
Մասնագետների հավաստմամբ' գեներալի առողջական վիճակը կբարելավվի, սակայն լիարժեք առողջացման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Կայքի ունեցած այս տեղեկությունը հաստատել է Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
Շարունակությունն` այստեղ: