Heritage Foundation. Հայաստանն ավելի ազատ տնտեսության համար պետք է բարձրացնի դատարանների արդյունավետությունը
Heritage Foundation-ի հրապարակած 2020 թվականի տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը:
Հայաստանն ունի 70 միավոր, այսինքն՝ 2,9 միավորով ավելի առողջապահության բյուջեի հաշվեկշռում զգալի բարձրացման շնորհիվ: Զեկույցում նշված է, որ Հայաստանը եվրոպական տարածաշրջանի 45 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը, երկրի ընդհանուր միավորը մի փոքր է բարձր տարածաշրջանի միջին ցուցանիշից եւ զգալիորեն բարձր է միջին համաշխարհային մակարդակից:
Ըստ Heritage Foundation-ի փորձագետների՝ Հայաստանում տնտեսական ազատությունը վերջին 15 տարում մնացել է բավականին կայուն, իսկ տնտեսությունը տատանվել է չափավոր ազատի եւ մեծ մասամբ ազատի միջեւ: Վերջին 2 տարում ՀՆԱ աճը առանձնապես կայուն է եղել, քանի որ տնտեսությունը վերականգնվել է 2015-2016 թվականների տարածաշրջանային անկումից հետո: Կառավարությունը կառուցվածքային բարեփոխումներ է անցկացնում՝ առաջ մղելով արտահանումը եւ մեծացնելով արտասահմանյան ներդրումները՝ ապագա տնտեսական աճի խթանման համար:
Զեկույցում շեշտվում է, որ խոշոր ներդրումներ ներգրավելու եւ ավելի ազատ տնտեսության անցնելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի ավելի սեւեռուն կենտրոնանալ դատական համակարգի եւ կառավարության ամբողջականության արդյունավետության բարձրացման վրա:
Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Վրաստանը բոլորից բարձր դիրք է գրավել՝ 12-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը 44-րդ տեղում է, Թուրքիան՝ 77-րդ եւ Իրանը՝ 164-րդ: Սինգապուրն աշխարհում ամենաազատ տնտեսությամբ երկիրն է: