Հալեպում մահացել է Իդլիբի մարտերի ժամանակ ծանր վիրավորված 26-ամյա Էլի Կրպոյանը
Իդլիբում ընթացող մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։ Այս մասին «Արեւելք»-ը տեղեկացել է Հալեպի իր աղբյուրից։
Նախնական տեղեկություններով Կրպոյանը, որ վիրավորել էր շուրջ մեկ ամիս առաջ, կազդուրվելուց հետո կրկին մեկնել էր ճակատ եւ վիրավորվել Ազեզ շրջանում՝ ահաբեկչի գնդակից:
Էլի Կրպոյանի թաղման արարողությունը կատարվել է Հալեպի Ազգային գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ Սուրիայի բանակի զինվոր Էլի Կրպոյանը 26 տարեկան էր: