Մեգան Մարքլը վաղաժամկետ զրկվել է թագավորական կարգավիճակից
Բրիտանական բարեգործական կազմակերպությունը, որը գտնվում է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հովանավորության ներքո, դադարել է արքայազն Հարիիի կնոջը «Թագավորական Մեծություն» անվանել։
People-ի հաղորդմամբ՝ Smart Works բարեգործական կազմակերպությունը, որին Մարքլը հովանավորում է, իր կայքից ջնջել է դքսուհու մասին հիշատակումը որպես «Թագավորական Մեծություն» կամ թագավորական ընտանիքի ներկայացուցիչ։ Մարքլը տիտղոսից կզրկվի միայն մարտի 31-ին, սակայն նրան վաղաժամկետ հեռացրել են թագավորական անձանց ցուցակից։
Համագործակցության համալսարանների ասոցիցացիան ևս ուղղումներ է արել իր հովանավորի մասին՝ հանելով «Թագավորածան Մեծություն»-ը և թողել միայն տիտղոսը։