Թուրքիայի իշխանությունները չեն բացառել դիմակներ արտադրող գործարանների բռնագրավումը
Հնարավոր է, որ Թուրքիայի իշխանությունները, կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված, իրենց վերահսկողության տակ վերցնեն բժշկական դիմակներ արտադրող ձեռնարկությունները՝ այն դեպքում, եթե դրանք իրենց արտադրանքը պահեստներում պահեն՝ սպասելով շահավետ արտահանման պայմանագրերի, հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դիմակների որոշ արտադրողներ դրանք իրենց պահեստներում են պահում: Երկու օր առաջ ինձ զանգահարեց առողջապահության նախարարը, եւ մենք երեկ նրանց զգուշացրել ենք, որ դիմակները պահեստներում չպահեն: Առողջապահության նախարարությունը դրանք լավ գնով կգնի: 10-12 ժամ ենք տալիս, այլապես գործարանները կբռնագրավենք, մենք դրա համար լիազորություններ ունենք»,- Սոյլուի խոսքն է մեջբերել Hurriyet-ը: