Երևանն արդեն ունի 6 հատ փոշեկուլ. Երևանի քաղաքապետարան
Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակուումային մեքենա) ունի: Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին», գրել է Հ.Կուբատյանը եւ շնորհակալություն հայտնել նվիրատուներին:
«Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է։ Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ` քաղաքային կոմունալ վակուումային մեքենա», նշել է Հ.Կուբատյանը: