Թրամփը կարծում է, որ Ճապոնիան «ճիշտ որոշում» կկայացնի օլիմպիական խաղերի վերաբերյալ
ԱՄՆ-ն կառաջնորդվի Ճապոնիայի որոշմամբ` կորոնավիրուսի գլոբալ բռնկման պայմաններում 2020 թվականին Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնել կամ չանցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք կառաջնորդվենք Ճապոնիայի Վարչապետ Սինձո Աբեի որոշմամբ, որը Միացյալ Նահանգների մեծ ընկերն է եւ մի մարդ, ով գերազանց աշխատանք է կատարել Ճապոնիայի Օլիմպիական խաղերի համար: Նա ճիշտ որոշում կկայացնի»,- գրել է Թրամփը իր թվիթերյան էջին:
Հիշեցնենք, որ Կանադան և Ավստրալիան հայտարարել են, որ չեն ուղարկի իրենց մարզիկներին ամառային Օլիմպիական խաղերին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: