Մասիսում 100 ընտանիքի բաժանվելու են 10.000 դր. արժողությամբ սննդամթերքի տոպրակներ
Մեր համաքաղաքացի Վարդան Ցոլակյանի աջակցությամբ Մասիս քաղաքի 100 ընտանիքի բաժանվելու են սննդամթերքի տոպրակներ 10.000 դրամ արժողությամբ:
«Մասիս տեղեկատու» կայքը տեղեկացնում է, որ կարևորելով այս նախաձեռնությունը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն իր շնորհակալական խոսքն է հղել Վ. Ցոլակյանին:
Շնորհակալական խոսքում ի մասնավորի ասվում է.
«Հայ ազգի կարևորագույն հատկանիշներից է դժվարության պահին համախմբվելը, որը նկատելի է նաև այս օրերին, երբ մարդիկ փորձում են օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ունեն դրա անհրաժեշտությունը:
Այսօր մեր քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ տարեցներին իր օգնությունն է ուղարկել մեր համաքաղաքացի Վարդան Ցոլակյանը:
Աջակցությունը կտրամադրվի 100 ընտանիքի:
Շնորհակալություն եմ հայտնում Վ. Ցոլակյանին՝ ցուցաբերած սրտացավության ու հոգածության համար և հույս ունեմ, որ օրինակը վարակիչ կլինի:
Աստված պահապան բոլորին:
Հ.Գ.Փաթեթների բաժանումը գտնվում է իմ անմիջական վերահսկողության տակ»:
Ասված է շնորհավորական խոսքում:
Հավելենք, որ օգնությունը տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքներին և միայնակ տարեցներին: