Ռիհաննան 5 մլն դոլար է նվիրաբերել ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռիհաննայի բարեգործական ֆոնդը՝ Сlara Lionel Foundation-ը, 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։ Հատկացված միջոցները բաժանվել են տարբեր միջազգային կազմակերպությունների՝ Փրկության միջազգային կոմիտե, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Direct Relief, Partners In Health եւ Feeding America ֆոնդեր։
Բացի այդ՝ Ռիհաննան խոստացել է իր հայրենիք՝ Բարբադոս 700 հազար դոլարի թոքերի արհեստական օդափոխման սարքեր ուղարկել։ «Մենք արձագանքել ենք ներկայիս իրավիճակին՝ 5 մլն դոլար բաժանելով կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք ապահովվեն անհրաժեշտ պաշտպանական առարկաներով, դեղամիջոցներով, սարքավորումներով եւ պարենով»,- Twitter-ի էջում հայտնել են Сlara Lionel Foundation-ի ներկայացուցիչները։
Աղբյուրը՝ Blueprint