Reuters. ԵՄ-ն համաձայնեցրել է Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ընդունելու բանակցությունների սկիզբը
Եվրամիության երկրները նախնական համաձայնության են հասել Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային միություն ընդունելու բանակցությունները սկսելու շուրջ, այդ մասին պաշտոնական որոշումը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ինստիտուտներում սեփական աղբյուրներին:
Բանակցությունների սկզբի գլխավոր ընդդիմախոսներ Ֆրանսիան եւ Նիդեռլանդներն արդեն աջակցել են այս որոշումը, որը դեռեւս արգելափակում է ԵՄ 27 երկրներից վերջինը՝ Հունաստանը, սակայն գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ ԵՄ ինստիտուտները մոտ են նաեւ նրա հետ համաձայնության հասնելուն:
Reuters-ի տեղեկություններով՝ պատրաստվել է այս հարցով ԵՄ Խորհրդի որոշման նախագիծը, եւ եթե ԵՄ 27 երկրներից ոչ մեկը չառարկի, այն պաշտոնապես կհաստատվի այս շաբաթ:
Եվրամիությունն այս տարեսկզբին փոփոխել էր ԵՄ-ում երկրին ընդունելու բանակցությունների անցկացման կարգը: Եթե նախկինում այս բանակցությունների սկիզբը պետք է պարտադիր ավարտվեր պետությանն ընդունելով, եւ գործընթացը միանգամայն անշրջելի էր, ապա հիմա Եվրամիությունը ոչ գոհացուցիչ արդյունքների դեպքում ստացել է բանակցությունները կասեցնելու, դրանք դադարեցնելու կամ բանակցային գործընթացը առանձին ուղղություններով վերագործարկելու օրինական իրավունք: Բանակցային գործընթացի կարգում այս փոփոխությունների կատարումը թույլ է տվել ստանալ Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների համաձայնությունը Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները սկսելու համար: