Վիրաբույժները հեռացրել են ուռուցք, որը կշռել է համարյա այնքան, որքան պացիենտը (ֆոտո)
Ուշադրություն՝ ստորեւ բերված լուսանկարը կարող է ձեզ տհաճ թվալ
Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում վիրաբույժները հեռացրել են ուռուցք, որը կշռել է համարյա այնքան, որքան պացիենտը։ Այս միջադեպի մասին պատմում է Կեմերովոյի մարզի ուռուցքաբանական ծառայության Instagram-ը։
Բուժհաստատության տեղեկատվության համաձայն, 72-ամյա պացիենտուհու մոտ ոչ օրգանային որովայնային ուռուցք են հայտնաբերել, որը հասել էր այնպիսի չափերի, որ դրա քաշը համեմատելի էր պացիենտի քաշի հետ։ Ուռուցքը ցավ չէր պատճառում եւ աճում էր՝ մի կողմ հրելով ներքին օրգանները։
Նախնական տվյալներով՝ նորագոյացությունը համարվում է չարորակ։ Այն հեռացրել են, եւ առայժմ կինը բժիշկնեի հսկողության տակ է գտնվում։
Ուշադրություն՝ ստորեւ բերված լուսանկարը կարող է ձեզ տհաճ թվալ