Ռուսաստանում ցորենի միջին գներն աճել են մինչև 13,27 հազար ռուբլի
Ռուսաստանում մարտի 16-20-ը՝ շաբաթվա արյունքներով պարենային ցորենի միջին գները աճել են 1,02 հազար ռուբլով՝ տոննայի դիմաց հասնելով մինչեւ 13,27 հազար ռուբլու, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով «Սոնէկոնի» զեկույցը:
Փորձագետների կարծիքով՝ ցորենի գնաճի հիմնական պատճառներն են դարձել ռուբլու դեւալվացիան եւ համեմատաբար բարձր համաշխարհային գները, հստակեցվում է հաղորդագրության մեջ: Այսպես՝ անցյալ շաբաթ Չիկագոյում ցորենի արժեքը բարձրացել է տոննայի դիմաց մինչեւ 198 դոլար (+6,7 տոկոս), Փարիզում՝ տոննայի դիմաց մինչեւ 204 դոլար (+6,9 տոկոս), նշում է «Կոմերսանտը»:
Փորձագետների կանխատեսումներով՝ մոտ հեռանկարում ներքին շուկայում ցորենը կշարունակի թանկանալ, սակայն դա երկար չի տեւի: «Ռուսագրոտրանսը» մարտին ցորենի արտահանման կանխատեսումը բարձրացրել էր մինչեւ 3,6 մլն տոննա (+0,2 մլն տոննա):
«Սովէկոնը» ծրագրում է ցորենի արտահանման կանխատեսումը բարձրացնել սեզոնին, սակայն առայժմ վաղ է խոսել տոննայի դիմաց 207 դոլար գնի ամրագրման մասին: