Սահմանափակումները չեն տարածվի թաղումների կազմակերպման վրա. Էկոնոմիկայի փոխնախարար
Այսօր ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ողջ տարածքում կարգելվեն առեւտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները՝ բացառությամբ ներկայացված վայրերում՝ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայաի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ հավելելով, որ սահմանափակումները կտարածվեն նաեւ անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման եւ համանման ծառայությունների։
Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումների կգործեն մինչեւ արտակարգ իրավիճակի ժամկետը, սակայն չի բացառվում, որ հնարավոր է ավելի շուտ դադարեցվի՝ կախված ՀՀ–ում տիրող իրավիճակից։ Նա ներկայացրեց նաեւ այն ոլորտները, որոնց համար բացառություններ են արվել։
«Սահմանափակումները չի տարածվի սրճարանների գործունեության վրա։ Բացի սրճարաններից սահմանափակումները չեն տարածվի շարժական կետերից խմիչքների վաճառքի վրա, ինչպես նաեւ խմիչքների մատուցման ծառայություններն այլ կետերից։ Շահումով խաղերի կազմակերպան հետ կապված սահմանափակումներից բացառություններ կարվեն ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերը եւ վիճակախաղերը»,– ասաց փոխնախարարը։