Չէի կարծում, թե կարանտինը պահպանելն այսքան բարդ կլիներ. Գլյուկոզան Կարանտինում
Ռուս փոփ երգչուհի Նատալյա Չիստյակովա-Իոնովան, որն ավելի հայտնի է Գլյուկոզա բեմական կեղծանվամբ, ամուսնուն սպառնացել է սպանությամբ։ Երգչուհին խոստովանել է, որ ծանր է վերապրում ինքնամեկուսացումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ դժվարությամբ գտնելով՝ ինչով զբաղվել։ Հենց այդ պատճառով ագրեսիան կարող է անդրադառնալ Գլյուկոզայի ամուսնու՝ գործարար Ալեքսանդր Չիստյակովի վրա։
«Չէի կարծում, թե կարանտինը պահպանելն այսքան բարդ կլիներ։ Արդեն վեց օր է՝ փորձում եմ ինձ զբաղեցնել, ուտել, քնել, զբոսնել, ֆիլմ նայել, երաժշտությամբ, սպորտով զբաղվել։ Ձգտում եմ ավելի քիչ մտնել սոցիալական ցանցեր, քանի որ վերջին նորություններից նյարդային ծիծաղ է սկսվում։ Խոստովանում եմ՝ ես շատ վատ կարանտինի հետեւող եմ։ Ամենից շատ վեխանում եմ ամուսնուս համար։ Դա կարող է չկանխամտածված սպանություն լինել»,- սպառնացել է Չիստյակովա-Իոնովան։
Ի դեպ, բոլորովին վերջերս Գլյուկոզայի ամուսնուն բռնացրել էին դավաճանության վրա։ «Էքսպրես գազետա»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա ամռանը Ալեքսանդր Չիստյակովին Նոր Ռիգայի ռեստորանում բռնացրել էին ազդեցիկ թխահերի հետ։