«Աշխարհի ամենասեքսուալ տղամարդու» կինը վարակվել է կորոնավիրուսով
Բրիտանացի 47-ամյա դերասան Իդրիս Էլբան երկրորդ շաբաթն է՝ հիվանդ է COVID-19-ով։ Նրա 30-ամյա կինը՝ Սաբրինա Դաուրը, հրաժարվել է մեկուսանալ նրանից եւ հիվանդացել է։
«People» ամսագրի վարկածով՝ 2018թ.-ի ամենասեքսուալ տղամարդը եւ «Միսս Վանկուվեր 2014» տիտղոսակիրն ամուսնացել են նախորդ տարվա ապրիլին։ Դերասանն ու մոդելը հուզիչ հարաբերություններ ունեն։ Սաբրինան պատմել է, որ որոշում է կայացրել կարանտինն Իդրիսից առանձին չանցկացնել, քանի որ բարդ շրջանում որոշել է լինել սիրելի տղամարդու կողքին։ Նա նաեւ պարզաբանել է, որ զգացել է «կնոջ բնազը» եւ որոշել է հոգ տանել ամուսնու մասին։
Էլբան ու Դաուրը դարձել էին Օփրա Ուինֆրիի տնային շոուի առաջին թողարկման հյուրերը։ Հայտնի հեռուստահաղորդավարուհին «Oprah Talks» շոուի ընթացքում, որը հեռարձակվում է սթրիմինգային ծառայությամբ, նրանց հետ քննարկել էր կորոնավիրուսի համավարակը։
«Այսօր առավոտյան ես իմանացա, որ իմ թեստի պատասխանը դրական է»,- հայտնել է Սաբրինան։ Նրա ամուսինն Օփրային ասել է, որ իրեն լավ է զգում։
Ամուսինները մեկուսացման պայմաններում շախմատ եւ տարբեր վիդեոխաղեր են խաղում։ Գեղեցկության թագուհին նաեւ պատմել է, որ իր ամուսինը սկսել է կիթառ նվագել սովորել եւ իր համար սերենադներ է երգում։