Ոտնձգությունների համար 23 տարվա ազատազրկման դատապարտված Հարվի Վայնշտեյնը վարակվել է կորոնավիրուսով
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որին 23 տարվա ազատազրկման են դատապարտել բռնաբարության սեւ սեռական ոտնձգությունների համար, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Վայնշտեյնը բանտի աշխատակիցներին, ուր նա կրում է պատիժը, հայտնել է իր մոտ կորոնավիրուսի ախտանշանների առկայության մասին։ Պրոդյուսերից անալիզ են վերցրել, որի պատասխանը դրական է եղել։ Այժմ Վայնշտեյնը կարանտինի մեջ է գտնվում։
Պրոդյուսերին մեկուսացրել են ծննդյան օրը՝ մարտի 19-ին (նա 68 տարեկան է դարձել)։ Այդ բանտում COVID-19 է հայտնաբերվել եւս մեկ ազատազրկվածի մոտ, հավելել են դրա ներկայացուցիչները։