Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Իսպանացի երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուս: Այդ մասին հայտարարությունը նա արել է կիրակի իր ֆեսյբուքյան էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես համարում եմ, որ իմ փոքր պարտքն է հայտնել ձեզ, որ ինձ մոտ COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել,-գրել է նա:-Ես եւ իմ ընտանիքն ինքնամեկուսացվել ենք: Ես ունեի բարձր ջերմություն եւ հազ, այդ պատճառով որոշել էի թեստ հանձնել, որի արդյունքը դրական էր»,-պարզաբանել է 79-ամյա օպերային երգիչը:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 31-ին. վարակվածների թիվը կտրուկ մեծացել էր Իտալիայում բռնկման հետեւանքով: Այժմ թագավորությունում հայտնաբերված է ավելի քան 28.5 հազար հիվանդ, ավելի քան 1.7 հազարը մահացել է:
Մարտի 14-ին Թագավորության նախարարների խորհուրդը հաստատել էր բարձրացված պատրաստվածության ռեժիմը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Դա ենթադրում է ամբողջ երկրում բնակչության տեղաշարժման սահմանափակումներ: Ռեժիմը կգործի 15 օրերի ընթացքում, սակայն այնուհետեւ կարող է երկարացվել խորհրդարանի հաստատմամբ: