Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցումը բոլոր երկրների հետ. Վերջին տվյալներով վարակվածների թիվը հասնում է 367-ի
Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ մարտի 23-ից կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Ռոսավիացիային:
Բացառություն են կազմում Մոսկվայի և մայրաքաղաքների միջև չվերթները, ինչպես նաև ռուսաստանցիներին տուն վերադարձնելու թռիչքները:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը նոր տիպի կորոնավիրուսն էր, որին տրվել է COVID-19 անվանումը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր նոր կորոնավիրուսի բռնկումը որպես պանդեմիա:
ՌԴ-ում, վերջին տվյալներով, գրանցվել է 367 վարակի դեպք: Ամենաշատը կիրակի օրը գրանցվել է մայրաքաղաք Մոսկվայում՝ 54 դեպք Կոռոնավիրուսի վարակման դեպք միանգամից: