Հունաստանի իշխանություններն արգելել են երկրում քաղաքացիների տեղաշարժը
Հունաստանն արգելում է բոլոր տեղաշարժերն իր քաղաքացիների համար կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Արգելքն ուժի մեջ է մտնում մարտի 23-ին առավոտյան 6.00-ից:
Տուգանքը կկազմի 150 եվրո:
Վարչապետը հայտարարել է, որ Իտալիայում յուրաքանչյուր երկու րոպեի ընթացքում մահանում է մեկ մարդ, Հունաստանը չի կարող թույլ տալ այդպիսի իրավիճակի զարգացում:
Ավելի վաղ Միցոտակիսը կոչ էր արել բոլոր քաղաքացիներին պատասխանատվություն ցուցաբերել եւ հայտարարել էր, որ միայն նրանց վարքագծից է կախված տեղաշարժի եւ ուղեւորությունների ամբողջական արգելքի սահմանումը: Նա հայտարարել էր, որ այս հանգստյան օրերը հնարավորություն կտան ցուցադրել սոցիալական պատասխանատվություն, ոչ մի տեղ չմեկնել եւ մնալ տանը երկրի շրջաններում COVID-19-ի տարածումը թույլ չտալու համար: Սահմանափակող միջոցառումների ամբողջությունը, որը կարող է ընդունել կառավարությունը, գրեթե սպառված է, ասել է վարչապետը:
Ընդ որում՝ ուրբաթ արագընթաց ավտոմայրուղով երթեւեկելու նպատակով վճարման համար գոյացել էր մեքենաների հերթ: