Գյումրեցի 13-ամյա աղջնակը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է
Գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը:
«Երեխան շարունակում է մնալ նույն վիճակում, դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։