Մոսկվայում հարբած վարորդը մխրճվել է Կարմիր հրապարակի արգելապատնեշի մեջ
Քարշերինգային ավտոմեքենան մխրճվել է Մոսկվայում Կարմիր հրապարակի արգելապատնեշի մեջ, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել մարտի 21-ի լույս գիշերը:
«Նիսան Քաշքայ» ավտոմեքենայի ղեկին Մոլդովայի 28-ամյա քաղաքացի Անդրեյ Խ.-ն է եղել, որը չունի վարորդական իրավունքի վկայական: Սրահում կար նաեւ ուղեւոր: Երկու տղամարդիկ գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
Նախնական տվյալներով՝վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է հրապարակի բետոնե պատին, ինչպես նաեւ վնասել է ցանկապատը, որտեղ անցկացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Իրավապահները բերման են ենթարկել տղամարդուն եւ տարել ոստիկանության բաժանմունք հետագա ուսումնասիրությունների նպատակով: Անդրեյ Խ-ի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար: Նրա ուղեւորի նկատմամբ նույնպես նյութեր են նախապատրաստվում, քանի որ նա փոխանցել է տրանսպորտային միջոցն անձին, որը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Դեպքի առիթով իրավապահներն անցկացնում են ստուգումներ: