Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը
Մարտի 23-ից Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, պահպանվում են միայն դեպի Ստամբուլ կանոնավոր եւ չարտերային չվերթները ռուսներին հայրենիք վերադարձնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռոսավիացիային:
«Մարտի 23-ին, ժամը 00.00-ից պահպանվում են Մոսկվա-Ստամբուլ կանոնավոր չվերթները, իսկ չարտերային թռիչքները՝ ՌԴ բոլոր քաղաքացիներին տեղափոխելու պայմանով»,-ասել են Ռոսավիացիայում: