Պաշտպանություն կորոնավիրուսից․ Եվգենի Պետրոսյանը կիսվել է իր փորձով (Տեսանյութ)
Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանն իր Instagram-ի հետևորդների հետ կիսվել է տեսանյութով, որում պատմում է, թե ինչպես կարելի է պաշտպանվել կորոնավիրուսից: Տեսանյութում նա ասում է, որ միանում է «Պաշտպանություն կորոնավիրուսից» ֆլեշմոբին եւ մի քանի խորհուրդ է տվել։
Տեսանյութը՝ այստեղ:
Երգիծաբանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ձեռքերը, խորհուրդ է տալիս հաճախ փոխել սրբիչներն ու հասարակական վայրերում փռշտալիս կամ հազալիս փակել բերանը:
«Ինձ տխրեցնում է, որ որոշ մարդիկ խուճապ են տարածում: Մենք պետք է գտնենք ոսկե միջինը`զգուշության եւ խուճապի միջեւ», - տեսանյութում ասում է Պետրոսյանը: Վերջում նա բոլորին առողջություն է մաղթել։