Դիանա Գուրցկայայի ֆոտոշարքից մի հատված նրա եղբոր՝ Ռոբերտի կողմից
41-ամյա Դիանա Գուրցկայային հանրության առջեւ անհնար է տեսնել առանց մուգ ակնոցի։ Երգչուհու եղբայրը՝ Ռոբերտը, ուրախացրել է նրա երկրպագուներին՝ կիսվելով գեղեցիկ ֆոտոշարքի ժամանակ արված լուսանկարով։
Գրառումն ու լուսանկարն՝ այստեղ:
Երգչուհու եղբայրը հանդիսանում է նրա պրոդյուսերը։ Հրապարակված լուսանկարում Դիանան իսկապես առանց ակնոցի է պատկերված։ Նրա դեմքը ծածկում է միայն աքսեսուարը։
Երգչուհին ներկայացել է վառ դիմահարդարմամբ եւ փակ աչքերով։ Դիանա Գուրցկայայի երկրպագուները ուրախացել են իրենց սիրելիին նորովի տեսնելու հնարավորությունից։ «Հիասքանչ», «Ինչպիսի հմայք. լուսանկարն աննման է», «Այնքան գեղեցիկ ես», «Պաշտում եմ Դիանային», «Ցնցող լուսանկար: Լուսանկարիչն իրականում հիանալի է, իսկ Դիանան՝ գեղեցկուհի», - նշել են հետեւորդները։