Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել բնակիչներին չայցելել ծնողներին Մայրության օրը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել բրիտանական հասարակությանը խուսափել Մայրության օրը ծնողներին այցելելուց, գրում է Independent-ը:
Նա առաջարկել է բրիտանական ընտանիքներին «խուսափել ցանկացած ոչ պարտադիր ֆիզիկական շփումից» եւ փորձել պաշտպանել մտերիմներին՝ փոխարենը նրանց հետ խոսելով հեռախոսի կամ Համացանցի միջոցով:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում էր կայացրել ռեստորանները, փաբերը, մարզասրահներն ու կինոթատրոններն ամբողջ թագավորությունում անհապաղ փակելու մասին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: