Երևանում բախվել են ՊՆ ծառայողի BMW-ն և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղի ղեկավարի BMW-ն. կա վիրավոր (Լուսանկարներ)
Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:40-ի սահմաններում Ազատամարտիկներ և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Մարտին Պ.-ի վարած BMW մակնիշի 70 VP 770 և 27-ամյա Մարտուն Խ.-ի վարած BMW մակնիշի 36 QL 014 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Մարտուն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայակն գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մարտին Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես օպերատոր, իսկ Մարտուն Խ.-ն՝ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում ՝ մասնաճյուղի ղեկավար: