Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիներ վերադարձան Հայաստան (Լուսանկարներ)
Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով): Այս մասին հայտնում եմ Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով):
#Վրաստան'ում #ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների մեկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։
Ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով»։