Բոլթոնը ևս կորոնովիրուսի տարածման մեջ Չինաստանին է մեղադրել
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Չինաստանին մեղադրել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մեջ եւ ամբողջ աշխարհին կոչ է արել գործողություններ նախաձեռնել եւ երկրի կոմունիստական կառավարությանը պատասխանատվության կանչել։
Մասնավորապես, իր թվիթում Թրամփի վարչակազմի նախկին ներկայացուցիչը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին մեղադրել է նրանում, որ նա բժիշկներին եւ քննադատներին ստիպել է լռել կորոնավիրուսի բռնկման վաղ փուլերում, ինչը հազարավոր մահերի պատճառ է դարձել։
«Չինաստանը պատասխանատվություն է կրում։ Աշխարհը պետք է պատասխանատվության կանչի նրանց»,- ամփոփել է Բոլթոնը։