Կորոնավիրուս vs սպորտ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյան (Լուսանկարներ)
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով համաշխարհային սպորտում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է: Այս շրջանում ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկականը սպորտը, կարծես՝ կանգ է առել. մեկը մյուսի հետեւից չեղարկվում, դադարեցվում, հետաձգվում են պաշտոնական առաջնություններ, խոշոր եւ վարկանիշային մրցաշարեր, իսկ առջեւում Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերն են, շախմատի համաշխարհային Օլիմպիադան:
Չեղարկվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային էր Տոկիո-2020-ի համար, ըմբշամարտի երկու վարկանիշային մրցաշարերը Բուդապեշտում եւ Սոֆիայում, կեսից դադարեցվեց նաեւ բռնցքամարտի առաջին վարկանիշային մրցաշարը Լոնդոնում: Տարբեր մարզաձեւում Հայաստանի առաջնությունները եւս չեղարկվել են:
Այս շրջանում հայկական մարզաշխարհը, հայ մարզիկները հետեւում են երկրի ղեկավարության եւ առողջապահության նախարարության հորդորներին եւ դադարեցրել են բոլոր մարզումները, հավաքները ու գնացել տուն:
NEWS.am Sport-ը սկսում է Կորոնավիրուս vs սպորտ շարքը, որը կներկայացնի կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայկական սպորտում ստեղծված իրավիճակը, մարզաշխարհի ներկայացուցիչների առօրյան, այս շրջանում ինքնուրույն մարզումները՝ Տոկիո-2020-ի, նաեւ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի ճանապարհին:
Կորոնավիրուս vs սպորտ շարքի առաջին մասնակիցը հունահռոմեական ըմբշամարտի 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հավաքականի 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանն է:
Եվրոպայի չեմպիոնը դեռ օլիմպիական ուղեգիր չունի: Մարտի 19-22ը Բուդապեշտում անցկացվելիք վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էր նաեւ Գեւորգը, բայց վերջին պահին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարեց վարկանիշային մրցաշարերի հետաձգման մասին: Դեռեւս նշանակված չեն մրցաշարերի անցկացման ժամկետները:
Կորոնավիրուս vs մարզումներ
Բոլորիս համար մի անորոշ շրջան է սկսվել: Մարզումային ծրագրերը խառնվել են իրար. հավաք, դահլիճային մարզումներ, մրցաշար, նախապատրաստական փուլ: Մենք մարտի 1-18-ը ուսումնամարզական հավաք էինք անցնում Երեւանի «Օլիմպավանում»: Պետք է ավարտեինք ամսի 18-ին եւ մեկնեինք Հունգարիա՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին: Ինչպես հայտնի է՝ մրցաշարը հետաձգվեց, մեր հավաքն էլ ժամանակից շուտ ավարտեցինք՝ մարտի 14-ին. բոլորիս ուղարկեցին տուն:
Լավ պատրաստվել էինք, շատերն արդեն իրենց քաշին էին եկել, շատ լավ մարզավիճակում էինք մոտենում վարկանիշային մրցաշարին, մարտական տրամադրվածությամբ, բայց այսպես ստացվեց: Պետք է հարմարվենք: Կարողանանք ճիշտ կազմակերպել անհատական մարզումներ դահլիճից դուրս, որպեսզի ֆիզիկական վիճակը չկորցնենք, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի, երբ մրցաշարերը կվերսկսվեն:
Դեռ ժամանակ ունենք, կարծում եմ կկարողանանք լավ մարզավիճակի գալ կրկին:
Քանի որ մարզադահլիճում չենք մարզվում, գորգ չենք անում, հիմնականում բացօթյա եմ մարզվում: Վազում եմ, ֆիզիկական վարժություններ եմ անում: Զույգերով չենք մարզվում, ամեն մեկն իր համար: Մանկական երկաթուղի ենք գնում, այնտեղ վազում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: