Ջիգանը դարձե՞լ է իր որդու կնքահայրը․ ռեփերի տարօրինակ հայտարարությունը
Ջիգանը վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո կրկին անգամ իր ոչ ադեկվատ պահվածքով ծիծաղեցրել է երկրպագուներին․ 34-ամյա ռեփերը շնորհավորել է որդու՝ Դավիթի ծննդյան առաջին օրվա առթիվ՝ ձայնագրելով շատ տարօրինակ տեսանյութ։
Երկրպագուները նկատել են, որ սկանդալի սկսվելուց ի վեր Ջիգանը շատ է փոխվել։ Նա քաշ է հավաքել: Նրա ճակատին անհասկանալի, կլոր այրվածք կա, ինչից երկրպագուները եզրակացրել են, որ ռեփերը ծխախոտը հանգցրել է իր ճակատին:
Ջիգանը նաեւ արխիվային լուսանկարներ է հրապարակել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հետ։ Լուսանկարներին կից նա որդու մասին ոչ միանշանակ տեքստ է գրել։ «Ես հիմա Դավիթի կնքահայրն եմ», - հայտարարել է Ջիգանը։
Երկրպագուները ծաղրել են ռեփերին։ «Ջիգա, կարծում եմ կորոնավիրուսն ավելի արագ կմարի, քան քեզ բաց կթողնի», «Ժամանակն է արդեն կողմնորոշվել, թե դու Դավիթի համար ով ես։ Մեկ ամիսն արդեն անցել է», «Ցավում եմ, որ նրան չեն բուժել եւ արդեն տուն են ուղարկել», «Ոչ մի անհասկանալի բան, բայց շատ հետաքրքիր է», — մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը: