Ապագայում մարդկությունը կարող է բախվել կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուսների հետ. փորձագետ
Ապագայում մարդկությունը կարող է բախվել կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուսների հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ռազմական բժիշկ Ալեքսեյ Վոդովոզովը:
Մասնագետի կարծիքով՝ կորոնավիրուսի ներկայիս բռնկումը «փորձնական պանդեմիա» է, եւ ապագայում մարդկությունը կարող է ավելի վտանգավոր վիրուսի հետ բախվել:
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ կորոնավիրուսի դեպքում մահացության մակարդակը բարձր է, քան գրիպի դեպքում, այնուամենայնիվ, վարակվածների մեծ մասն ապաքինվում է:
Վոդովոզովը հիշեցրել է, որ 541-750 թվականներին Յուստինիան ժանտախտը ոչնչացրեց բնակչության 40 տոկոսը, 1346-1353 թվականներին Սեւ մահը ոչնչացրեց Եվրոպայի բնակչության 60 տոկոսը: