Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում: Նա հայտնել է, որ իր շրջապատից ավելի քան 70 մարդ թեստ է հանձնել, արդյունքները բացասական են եղել:
Բուայեն հայտնել է, որ ընտրել է էքսպերիմենտալ բուժում, սակայն տանը, որպեսզի ծանր վիճակում գտնվող բուժում ստանալու հնարավորություն տա:
Ֆրանսիայում հաստատվել է վարակման 12 612 դեպք, մահացել է 450 մարդ:
Աշխարհում վարակման դեպքերի թիվը հասել է ավելի քան 283 000-ի, ավելի քան 11 000 մարդ մահացել է: