Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները
Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում հիանալի հասկանում են, որ Իրանը տուժում է աննախադեպ կոշտ պատժամիջոցներից, սակայն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հետապնդում են սեփական աշխարհաքաղաքական նպատակները:
ԱՀԿ մարտի 11-ին հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 234 հազար, գրեթե 10 հազար մարդ մահացել է: