Ելցինի անձնական լուսանկարիչը բացահայտել է «տառապող» նախագահի լուսանկարի գաղտնիքը
Բորիս Ելցինի անձնական լուսանկարիչ Դմիտրի Դոնսկոյը բացահայտել է «տառապող» նախագահի լուսանկարի գաղտնիքը, որն արվել էր Չեչնիայում, հաղորդում է Lenta-ն:
«Չեչնիայում լուսանկարում էի Ելցինին: Նկատեցի, որ նրա դեմքին մոծակ է նստել, իսկ նա չի արձագանքում: Այդ պահին մտածում էի՝ կքշի՞ մոծակին: Եվ այդ պահին քշեց մոծակին, իսկ ես միանգամից լուսանկար արեցի: Եվ ստացվեց հետեւյալ էֆեկտը՝ Ելցինը տառապում է՝ զորքերը դուրս բերելով»,- պատմել է նա:
Լուսանկարիչը չի մտածել, որ լուսանկարն այդքան հայտնի կդառնա: Կրեմլում լուսանկարիչ Սերգեյ Գունեեւը նրան խորհուրդ է տվել անմիջապես մրցույթի մասնակցել:
Դոնսկոյը պատմել է, որ Ելցինի օրեք մեծ գումարներ է վաստակել: «Յուրաքանչյուր ալմբոմի համար 300-400 հազար դոլար էի ստանում: 4 ալբոմ ունեի: Դրանցից մեկը մեր օրերի համար մեծ տպաքանակ ուներ՝ 1,7 մլն օրինակ»,- պատմել է Դոնսկոյը: