Քեյթ Միդլթոնը վարդագույն կոստյումով այցելել է լոնդոնյան բժիշկներին (Լուսանկարներ)
38-ամյա Քեյթ Միդլթոնը եւ 37-ամյա արքայազն Ուիլյամն առաջին անգամ հանդիպել են այն բժիշկների հետ, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդների հետ: Քեմբրիջի դուքսներն այցելել են Լոնդոնի շտապ օգնության կենտրոն։
Ամուսինները շնորհակալություն են հայտնել շուրջօրյա ծառայության աշխատակիցներին՝ պանդեմիայի դեմ պայքարում իրենց ներդրման համար։ Արքայազն Ուիլյամը խոսել է ոչ միայն իր անունից, այլեւ Մեծ Բրիտանիայի թագուհու եւ արքայազն Չարլզի, որոնք տարիքի պատճառով հայտնվել են ինքնամեկուսացման մեջ:
Բժիշկները խոստովանել են, որ այժմ նրանք չորս անգամ ավելի շատ զանգեր են ստանում, քան սովորական ժամանակ: Դուքսները հրաժարվել են ձեռքսեղմումներից, պահպանել են հեռավորությունը եւ երկու անգամ օգտագործել են ձեռքերի համար հակասեպտիկներ։
Դքսուհի Քեթրինը կրում էր վարդագույն կոստյում․ կարճ տաբատ, պիջակ։ Հանդերձանքն ընդգծել է արքայադուստր Դիանայի որդու կնոջ բարեկազմ մարմինը։
Այցի կադրերը հայտնվել են ընտանեկան զույգի Instagram-ում։ «Եկեք գործենք փորձագետների խորհուրդներին համապատասխան. մնացեք տանը, եթե դուք կամ ինչ-որ մեկը, ում հետ դուք ապրում եք, ախտանշաններ ունի։ Խուսափեք շփումներից, երբ դրանք անհրաժեշտ չեն, որպեսզի օգնենք կորոնավիրուսի տարածումը նվազեցնելուն», — ասվում է զույգի ուղերձում։