Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 610-ի
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 610-ի, 1556 մարդ մահացել է, ապաքինվել է 7635 մարդ: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը, հաղորդում է IRNA-ն:
«Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 966 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 610-ի»,- ասել է նա:
«Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1556-ի»,- հավելել է Ջահանպուրը: