UFC նախագահն ակնարկել է Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն մենամարտի հետաձգման մասին
UFC նախագահ Դանա Ուայթը չի բացառել, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը կարող է հետաձգվել:
«1 շաբաթ առաջ ես կասկած չունեի, որ մենամարտը տեղի կունենա, սակայն հիմա ոչինչ չեմ կարող բացառել:
Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակի զարգացմանը և առաջիկայում որոշում կընդունենք»- Ուայթի խոսքը փոխանցում է TSN-ը:
Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը ոչ մի դեպքոմ չի հետաձգվի և պատրաստակամություն էր հայտնել ամերիկացի մարզիկի հետ մենամարտել նաև ջունգլիներում: