Ռուսաստանը 13 երկրների թեստ համակարգեր է փոխանցել կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման համար
Ռուսաստանը 13 երկրների թեստ համակարգեր է փոխանցել կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման համար: Այս մասին ասվում է Ռոսպոտրեբնադզորի կայքում, հաղորդում է ՌԲԿ-ը:
Խոսքը թեստ համակարգերի մասին է, որոնք մշակել է Նովոսիբիրսկի «Վեկտոր» ինստիտուտը: Համակարգերն արդեն փոխանցվել են ԵՏՄ, ԱՊՀ անդամ երկրներին, ինչպես նաեւ Իրանին, Մոնղոլիային եւ ԿԺԴՀ-ին: Բացի այդ,հաղորդվում է, որ դրանք շուտով կմատակարարվեն Եգիպտոս, Սերբիա եւ Վենեսուելա:
Նշվում է, որ փոխանցված համակարգերը թույլ կտան ավելի քան 100 հազար թեստ անցկացնել:
Մարտի 12-ին Ռոսպոտրեբնադզորը հայտնել է ԵՏՄ անդամ երկրներին, ինչպես նաեւ Ուզբեսկտանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի իշխանություններին 800 թեստ համակարգեր փոխանցելու մասին: Գերատեսչության տվյալներով՝ այդ համակարգերը կօգնեն 80 հազար հետազոտություն անցկացնել: