Բլումբերգն իր նախընտրական քարոզարշավի համար ծախսել է մոտ 1 մլրդ դոլար
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայք Բլումբերգը 5 ամիս տեւած եւ ձախողված նախընտրական քարոզարշավի համար ծախսել է մոտ 1 մլրդ դոլար, հաղորդում է Fox News-ը:
Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ միլիարդատերը 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսել է 935 360 675 56 դոլար:
Ընդ որում, նշված գումարից 550 մլն դոլարը ծախսվել է գովազդի վրա, 224 մլն դոլարը ծախսվել է «սուպերերեքշաբթիների» վրա:
Հեռուստաալիքը նշում է, որ մարտին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն մեղադրանքների օբյեկտ դարձավ կուսակցությունում իր թեկնածությունը «գնելու» փորձի համար:
Փրայմերիզների ընթացքում Բլումբերգը ամենից շատ ձայն է հավաքել Սամոայում:
Հիշեցնենք, որ միլիարդատերը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել է անցած տարվա նոյեմբերին: