Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 24 դեպք. գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 160 է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 24 դեպք. գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 160 է, այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 136 դեպք։
Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։
Կորոնավիրուսով վարակվելու 136 հաստատված դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ։
Հիշեցնենք, որ վարակով պայմանավորված երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել։