Քլոե Քարդաշյանն՝ամուսնու խնդիրների մասին
Քլոե Քարդաշյանը սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է իր ընտանեկան դժբախտության մասին և հայտնել, որ ինքը փորձում է ուժեղ լինել:
«Ես այնքան կուզեի քարից լինել, բայց, ցավոք սրտի, ես մսից և արյունից եմ: Չնայած ամենի ինչին՝ ես փորձում եմ լինել լավատես և միշտ ժպտալ»,- "Twitter"-ի իր էջում գրել է 29-ամյա Քլոեն:
Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները` հայտնի բասկետբոլիստն ու Քլոեն ամուսնալուծության շեմին են հայտնվել: Եթե նույնիսկ զույգը բաժանվի, նրանք ստիպված չեն լինի պայքարել ունեցվածքի համար, քանի որ ամուսնությունից առաջ նրանց միջև ամուսնական պայմանագիր էր կնքվել: