Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված բժիշկը փորձել է խուսափել բուժումից
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված բժիշկը փորձել է խուսափել բուժումից:
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ-ին, հայտնում են, որ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով օպերատիվ շտաբը սոցիալական մեկուսացման հարցով սահմանափակող միջոցներ է կիրառում: «Ցավոք, պետք է նշել, որ հանդիպում են մարդիկ, որոնք չեն ցանկանում պահպանել անհրաժեշտ պայմանները: Որոշում է ընդունվել վարակված բժշկին հատուկ ռեժիմի հիվանդանոց տեղափոխել, սակայն վերջինս փորձել է խուսափել բուժումից: Օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները գտել են նրա գտնվելու վայրը, եւ տվյալ անձը հիվանդանոց է տեղափոխվել: Նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա հետ շփված անձինք այժմ կարանտինի մեջ են գտնվում»,- ասել է աղբյուրը:
Նախօրեին Ադրբեջանի նախագահը կարանտինային ռեժիմը խախտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հրամանագիր է ստորագրել: