Մադրիդում 10 մարդուց 8-ը COVID-19-ով կվարակվի. Իսաբել Դիաս Այուսո
Մադրիդում 10 մարդուց 8-ը COVID-19-ով կվարակվի, հայտարարել է Մադրիդի տարածաշրջանի կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն, փոխանցում է CNN-ն:
«Նրանց մոտ թույլ ախտանիշներ կլինեն»,- ասել է նա՝ նշելով, որ վիրուսը խնդիր է դառնալու խոցելի բնակչության համար, որը կազմում է մոտ 15 տոկոս: «Այս վիրուսը տարածվում է գործնականում բոլորի վրա, եւ դեպքերի մեծ մասում այն չի թողնի անջնջելի հետքեր: Սակայն խնդիրը խոցելի բնակչության շրջանում է»,- ասել է նա:
Դիաս Այուսոն նշել է, որ այս հիվանդությունը «մահացու» է տարեցների համար եւ կարող է մահվան հանգեցնել վարակվելուց հետո 24 կամ 48 ժամ հետո, եթե մարդը դասվում է խոցելի խմբին:
Մադրիդի տարածաշրջանը փորձեց «ժամանակ տնտեսել», առոջապահությունը միավորել պետական եւ մասնավոր հատվածներում, հավելել է նա՝ նշելով, որ առողջապահության նախարարությունը նախատեսում է «նոր էքսպրես թեստեր» անցկացնել՝ այս հանգստյան օրերին կորոնավիրուսը հայտնաբերելու համար: